ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22 , 24News
Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի: Այս մասին, ինչպես փոխանցում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը:
«Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ. Այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»,-ասել է նա։
--00—ԼՀ