ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Արգիշտի Քյարամյանը մատ թափ տվեց պատգամավորների վրա, ասաց՝ մեկ մարդ է որոշում, թե նախարար ում նշանակեն կամ հանեն, դուք չեք որոշողը: Փաշինյանը մի համակարգ է ձևավորել, որի ներսում ատելություն կա միմյանց հանդեպ, չունեն գաղափարական ընդհանրություն: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
«Հայաստանում պետք է ոչնչացնել մեկ մարդու կառավարման պրակտիկան: ԱԺ-ի կռիվը ցույց տվեց, որ իշխող թիմում կան լրջագույն խնդիրներ, որոնց վրա աչք չեն փակում նաև իրենք, բայց դա սեփական դեմքը փրկելու «փաշինյանական» ընկալումն է:
Ձեռառնոցի է, որ իրենք իրենց դատափետում են, վեց տարում ոչ թե ձախողման կամ թերությունների մասին պետք է խոսեին, այլ պատասխանատվության ենթարկվեին»: Նորիկյանի կարծիքով, առջիկա մեկ տարում ներիշխանական լարվածությունը մեծանալու է, ՔՊ-ն հասկանում է, որ իշխանությունը երերում է, ամեն մեկն իր տեղն է ուզում ամրապնդել:»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ