ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ոչ, ինձ չեն դիմել, մենք պատիժ տվող չենք, այլ քննության առնող մարմին ենք, միգուցե իմ անձի հետ է կապված, բայց ինձ նման միջնորդությամբ չեն դիմել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե երբևէ իրեն դիմե՞լ են իշխանական պատգամավորների հարազատների գործերով։
Հարցին, թե ինչո՞ւ սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել, երբ ԱԺ-ում ՔԿ նախագահը հայտարարում էր, որ ՔՊ-ական պատգամավորի որդու անունից իրեն մի քանի անգամ միջնորդություն են ներկայացրել, Խաչատրյանը նշեց, որ իրենք չեն կարող առանց հաղորդման վարույթ նախաձեռնել։
«Մենք այդ հայտարարության հիման վրա վարույթ չնախաձեռնելու որոշում ենք կայացրել, Դատախազության հանձնարարության արդյունքում նոր վարույթ նախաձեռնել ենք: Քննիչը որոշել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան: Մենք օրական ստանում ենք տասնյակ դիմումներ, դուք պատկերացրեք, որ մենք ցանկացած դեպքով վարույթ նախաձեռնեինք»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ