Այս իշխանությունը չպետք է հասնի մինչև հերթական ընտրություններ՝ մինչև 2026 թվական. Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Մենք ՀՀԿ-ի հետ ուենք մեկ օրակարգ, դա այս իշխանության հեռացումն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորը նշեց, որ ապագայում տեղի ունենալիք գործողությունների մասին կհայտարարվեն։

«Այն տպավորությունները, որ փորձում են ստեղծել, թե խորհրդարանական ընդդիմությունը հաշտ է այս իրավիճակի, այլևս հնարավոր չէ որևէ բան անել, և գնում ենք հերթական ընտրություններին ճիշտ չեն։ Մենք այդպես չենք մտածում և չենք կարծում, որ այս իշխանությունը պետք է հասնի մինչև հերթական ընտրություններ՝ մինչև 2026 թվական»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ