ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Նորանշանակ փոխնախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի հայրենակիցներ,
Սիրելի քաղաքացիներ,
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իմ անկեղծ ու լիասիրտ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Գևորգ Պապոյանին և ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ վստահելու համար, և ձգտելու եմ գործել ուժերիս ներածին չափով, որպեսզի կարողանամ արդարացնել նրանց վստահությունը։
Սիրելի քաղաքացիներ,
Այլևս վաղուց գործելու ժամանակն է, հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման։
Ես գործելու եմ հանուն յուրաքանչյուրիդ բարեկեցության և առաջընթացի։
Եվ ուրեմն աստված մեզ պահապան։
Քար առ քար կառուցենք ապագան։
Ես հավատում եմ մեզ»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
--00—ՅՄ