ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բնակարանի պատշգամբից քաղաքացին մասամբ կախված է և հնարավոր է՝ ցանկանում է ինքնասպանություն գործել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ