ԱԹՍ հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Կիևում և Օդեսայում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

յ.jpg

Նոյեմբերի 7-ի գիշերը ռուս զինվորականները «Շահեդներով» հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին. հրդեհներ են բռնկվել Կիևում և Օդեսայում, հայտնում են տեղի իշխանությունները:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մայրաքաղաքի Գոլոսեևսկի շրջանում խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները հրդեհվել են ավտոտեխսպասարկման կետի տարածքում, իսկ հարևան բնակելի շենքում պայթյունից կոտրվել են որոշ բնակարանների ապակիներ։

 

--00—ԼՀ