COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

photo_2024-11-12_17-55-2

Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահները փոխադարձաբար վերահաստատել են երկկողմ հարաբերություններն ավելի առաջ մղելու կամքը։

Նշվում է, որ հանդիպումն ընթացել է մամուլի համար դռնփակ ռեժիմով։ Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ