Երևանը կդառնա ամենաթանկ տրանսպորտի վարձ մատուցող մայրաքաղաքն ԱՊՀ-ում. «Հայաքվեի» համեմատությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

հա.j

2025 թ. հունվարի 1-ից Երևանը կդառնա ամենաթանկ տրանսպորտային ծառայություն մատուցող մայրաքաղաքը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ԱՊՀ բոլոր երկրների շարքում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:

 «Այսպես, Երևանում մեկ անգամ տրանսպորտից օգտվելու գինը կդառնա 300 դրամ, մինչդեռ այլ երկրներում գներն ավելի ցածր են:

«ՀայաՔվեն» հաշվել ու համեմատել է դրանք»:

Նախաձեռնության բերած աղյուսակից պարզ է դառնում, որ Մինսկում դա 106 դրամ է, Մոսկվայում՝ 275 դրամ, Ստամբուլում՝ 226 դրամ, Տաշքենդում՝ 60 դրամ, Ալմաթիում՝ 86 դրամ, Բաքվում՝ 113 դրամ:

--00—ԼՀ