ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Աբխազիայում ցուցարարները կոտրել են խորհրդարանի շենքի դարպասներն ու ներխուժել նախագահի նստավայրին մոտ տարածք։ Նրանց մոտ են դուրս եկել ներքին գործերի նախարարն ու Աբխազիայի պետական անվտանգության ծառայության ղեկավարը։
Այժմ բանակցություններն ավարտվել են, ուժայինները, ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, գնացել են նախագահին փոխանցելու ցուցարարների պահանջները։
Նշվում է, որ այսօր հանրապետության խորհրդարանը պետք է նիստ գումարեր և քննարկեր աբխազ-ռուսական փաստաթղթի վավերացման հարցը։ Սակայն ցուցարարներն անմիջապես հավաքվել են Սուխումի խորհրդարանի շենքի մոտ և փորձել ներխուժել շենք։
Ականատեսների կողմից տարածվող տեսանյութում մոտ հարյուր վրդովված տղամարդիկ հավաքվել են ցանկապատի շուրջ։ Անվտանգության ուժերը օգտագործել են արցունքաբեր գազ։
Արդյունքում Աբխազիայի խորհրդարանը չեղարկել է նիստը։
Խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբան կոչ է արել հետաձգել հանդիպումը։ Նրա խոսքով՝ «35 պատգամավորներից 21-ը ներկա են եղել նիստերի դահլիճում, ոմանք ճնշումների պատճառով հրաժարվել են աշխատել նման պայմաններում»։
--00—ՅՄ