Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News 

1116248d02ec175b13458694ea6a7d788529ce

Վրաստանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն պետք է ներկայացներ ընտրությունների վերջնական արդյունքները։

Մինչ ներկը լցնելը Կիրթաձեն՝ դիմելով ԿԸՀ նախագահին ասել է․ «Դուք չեք հասկանում վրաց ժողովրդին, չեք հասկանում ուսանողներին, ովքեր բողոքում են։ Դուք խլել եք մեր ապագան և մեր երկիրը տանում եք դեպի Ռուսաստան։ Դուք սև բիծ եք»։

--00—ՅՄ