Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Screenshot_4

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին ազատել ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳ նախարար:

--00—ՅՄ