ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում քննարկվել է ՀՀ սահմանային անվտանգության մարտահրավերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

f673ee52b7242d_673ee52b7246f.thumb_

Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում նոյեմբերի 18-ին հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը քննարկել են Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները (Սահմանադրական դատարանի 2024թ. սեպտեմերի 26-ի վտանգավոր որոշումը, «սահմանազատման» գործընթացը և այլն), ինչպես նաև այն, թե ինչ միջազգային մեխանիզմներ կարող են օգտատործվել հայ ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության համար:

Խոսվել է այն մասին, որ պետք է հետևողական պայքար տանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ և թույլ չտալ ոտնձգություններ հայկական ինքնության դեմ: Ապացույցներով հիմնավորվել է հայկականության դեմ ադրբեջանական ռասիզմի և ատելության շարունակվող քաղաքականությունը:

Հանդիպումը կազմակերպվել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի աջակցությամբ։

 --00—ՅՄ