ՓԾ տնօրենը ՀԲ աշխատակիցների հետ քննարկել է Նաիրիտի վտանգավոր քիմիական նյութերի կառավարման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

photo_5330336181826742221_y

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված հարցեր։

 ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սանջայ Սրիվաստավային և Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանին։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ ՓԾ-ն։

Հանդիպմանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

 

--00—ԱՊ