Երևանում բախվել են «GAZelle»-ը «Honda»-ն և «Nissan»-ը. մոտոցիկլի վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

վվ.jp

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են GAZelle մակնիշի ավտոմեքենան և Honda մակնիշի մոտոցիկլը (վարորդը՝ Մ. Ղ, ծնված 1991 թ.), այնուհետև վերջինս բախվել է կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենային. մոտոցիկլի վարորդը տեղում մահացել է. առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

--00—ԼՀ