Ռուսաստանը Հայաստանի հետ ռեկորդային՝ 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն է ակնկալում․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

918a48dc74dcbfa66e4bc70e53afc244_1718080143

Ռուսաստանը Հայաստանի հետ ռեկորդային՝ 14-16 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն է ակնկալում։ Այս մասին «Известия»-ին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Եթե խոսենք կոնկրետ թվերի մասին, ապա արդեն 2024 թվականի առաջին կիսամյակում երկրների առևտուրը գերազանցել Է 8,3 մլրդ դոլարը՝ ծածկելով ամբողջ 2023 թվականի ցուցանիշները՝ 7,4 մլրդ դոլար»,- ասել է նա։ 

Նրա խոսքով, երկրներն աշխատում են համատեղ նախագծերի մեկնարկի վրա, որոնք կօգնեն Հայաստանի արդյունաբերության զարգացմանը, կստեղծեն աշխատատեղեր և կավելացնեն բյուջեի մուտքերը:

--00—ՅՄ