ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում Գեղամ Նազարյանի առջև դնել մանդատից հրաժարվելու հարց, նա մի քանի անգամ հավաստիացրել է, որ մնում է ընդդիմադիր ուժի գաղափարակիցն ու թիմակիցը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հավելելով սակայն, որ Նազարյանի հարցը խմբակցությունում քննարկվելու է։
«Այս իշխանության և Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը մեր կարևորագույն օրակարգն է։ Մենք Գեղամ Նազարյանի հարցը կքննարկենք ու համապատասխան որոշում կընդունենք, մանդատի դնելու հարց չկա։ Գեղամ Նազարյանը մի քանի անգամ հավաստիացրել է, որ իր գաղափարակիցն է, մեր թիմի անդամն է։
Չեմ կարծում, որ այս պահին դարձնել սա համար մեկ հարց։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ թիմային բազմակարծություն գոյություն ունի, ամեն մարդ իր խոսույթն ունի։ Եթե կան իրարամերժ տեսակետներ, մենք դա կքննարկենք ու որոշումներ կընդունենք», - ասել է Օհանյանը։ Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգ այս պահին չկա, ինչից հետո «Հայաստան» դաշինքի մի քանի պատգամավորներ ասել էին, որ պատրաստվում են քննարկել նրա հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ