Գեղամ Նազարյանը պնդում է, որ «Հայաստան» դաշինքը չի կարող իրեն «խնդրել» հրաժարվել մանդատից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

040722ed22218f7cae4322b144239825178673

Ես մանդատ դնելու մտադրություն չունեմ, նման խոսակցություններ էլ չեմ լսել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկատվությանը, թե ընդդիմադիր խմբակցությունում բարձրացվելու է իր՝ պատգամավորական լիազորություններից հրաժարվելու հարցը։ 

Դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցությունը այդ հարցն է առաջիկայում քննարկելու, և Աղվան Վարդանյանն էլ հաստատել է այդ տեղեկատվությունը, Նազարյանը նշեց․ «Իրենք ո՞նց կարող են քննարկել էդ հարցը»։

Մատնանշեցինք օրինակը, ինչպես եղավ ՔՊ-ի պարագայում, խնդրեցին՝ մանդատը վայր դրեց պատգամավորը, Նազարյանն ընդդիմացավ՝ ասելով, թե «ինձ չեն կարող խնդրել»։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում ու մամուլում բավական քննարկվել էր Գեղամ Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի համատեղ նկարը՝ այլ ՔՊ-ականների հետ միասին՝ արված Վիետնամում գործուղման ժամանակ։ «Հայաստան» դաշինքում վաղուց կար խուլ դժգոհություն, որ Նազարյանն ակտիվ համագործակցում է ՔՊ-ի՝ հատկապես իր համերկրացի ու Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանի հետ, սակայն հիմա, ինչպես երևում է, որոշել են հարցը հանրայնացնել։

photo_2024-11-26_16-59-0

Մերի Մանուկյան

--00—ՅՄ