Պատժամիջոցներ՝ վրացի պաշտոնյաների նկատմամբ․ ԵԽ բանաձև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

photo_2024-11-27_18-46-05

Եվրախորհրդարանի (ԵԽ) բանաձևի վերջնական տարբերակը. այդ տարբերակի համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

Պաշտոնյաների թվում են իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, չլեգիտիմացված խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, բոլոր այն անձինք, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարության նահանջի, ընտրական օրենսդրության և չափանիշների խախտման համար։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև պնդում են՝ անձնական պատժամիջոցները պետք է տարածվեն քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնող դատավորների վրա:

Մանրամասները՝ Aliq.ge-ում։

--00—ՅՄ