ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Երբ հիմնը հնչում է, ես ուշադիր եմ, և շատ երկար ժամանակ չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարմանը, չկա արագության, տեմպի, տևողության, հնչողության, տեխնիկական պարամետրերի ստանդարտ։ Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ օրհներգի փոփոխության մասին և նշելով, որ ինքը մասնակցություն է ունեցել նախագծի ձևավորման քաղաքական մասին։
«Մենք միջոցառումների կազմակերպման ընթացքում օրինակ ջրին, գինուն, բաստուրմային և սուջուխին ավելի մեծ նշանակություն ու ուշադրություն ենք դարձնում, քան ՀՀ օրհներգին։ Երբեք մեկը իրեն հարց չի տվել, թե ինչ օրհներգ է հնչելու կամ ոնց է հնչելու։ Սա մի ֆունդամենտալ խնդիր է, որն այս նախագծով պիտի լուծենք»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ իր մասնակցությամբ միջոցառումներին հանձնարարել է, որ ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ և որոշակի որակական ստանդարտին համապատասխան՝ ընդգծելով, որ բառերի փոփոխություն չի լինելու, կփոփոխվի միայն քառատողերը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ