Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

photo_2024-11-28_12-17-49

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Արագածոտնի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը, խնդիրները տեղում քննարկելու նպատակով։

ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցու տարածքում աշխատակիցները հետևել են ընթացիկ աշխատանքներին՝ հուշարձանապատկան, զարդանախշ բեկորների վերաշարման, ատամնավոր քիվերի վերաշարման և նորով լրացման ընթացքին:

Հաջորդ կանգառը եղել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը, որի տարածքում աշխատակիցները ծանոթացել են ամրոցի հիմքերի ամրակայման և միջնաբերդի աշտարակների փլուզված հատվածների մաքրման աշխատանքներին, դրանց արդյունքում ի հայտ եկած նոր հանգամանքներին:

--00—ՅՄ