Բայդենը ներում է շնորհել իր որդուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Screenshot_2-1

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ Հանթերին, երկու դատական ​​գործերով՝ չնայած դա չանելու բազմիցս խոստումներին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Այսօր ես ներում եմ շնորհել իմ որդուն՝ Հանթերին։ Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես ասել եմ, որ չեմ միջամտի ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի որոշումներին, և ես հավատարիմ մնացի իմ խոսքին, նույնիսկ երբ տեսնում էի, թե ինչպես են իմ որդուն ընտրովի և անարդար կերպով հետապնդում։

Ոչ մի ողջամիտ մարդ, ուսումնասիրելով Հանթերի գործի փաստերը, չի կարող գալ որևէ այլ եզրակացության, քան այն, որ նա առանձնացվել է, քանի որ նա իմ որդին է»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Դելավերում Հանթեր Բայդենին մեղադրանք էր առաջադրվել հրազենի խախտման մեջ։ Կալիֆորնիայում ամերիկացի առաջնորդի որդին ընդունել է իր մեղքը հարկերից խուսափելու մեջ։

--00—ՅՄ