Աշխարհի լավագույն դարպասապահը վնասվածք է ստացել Չելսիի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

8af2b730-b01c-11ef-b72a-a78176a8748d-750x375

Աշխարհի չեմպիոն և Լև Յաշինի 2023 և 2024 թվականների մրցանակի դափնեկիր Էմիլիանո Մարտինեսը, որը հանդես է գալիս «Աստոն Վիլլայում», վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղում, հայտնում է Armsport.am-ը։

32-ամյա դարպասապահին առաջին խաղակեսում ցավալի բախումից հետո ընդմիջմանը փոխարինել է Ռոբին Օլսենը:

Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է «Չելսիի»՝ 3:0 հաշվով հաղթանակով։

--00—ՅՄ