Սյունիքում բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք, ինչից ճանապարհն ամբողջությամբ փակվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

photo_2024-12-03_14-24-50

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք, ինչից ճանապարհը ամբողջությամբ փակվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աղվանու հենակետի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև  ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Ժորա Պողոսյանն ու Դավիթ Մինասյանը:

Պարզվել է, որ բեռնատարն ընկել է սահքի մեջ, ինչի պատճառով էլ ճանապարհն ամբողջությամբ փակվել է: Այս պահին փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները փորձում են ավտոմեքենան դարձի բերել: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:  

--00—ՅՄ