ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Հայաստանից որևէ փաստաթուղթ չի ստացվել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին։
«Նման փաստաթուղթ չի ստացվել։ Մենք լսում ենք այդ խոսակցությունները, Հայաստանի վարչապետը շատ է խոսել և քննարկել այս թեման խորհրդարանում։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, համոզված ենք, որ կազմակերպությանն անդամակցությունից առավելագույնս օգտվելը բխում է Հայաստանի անվտանգության շահերից»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում իր ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ իրադրությունների տարբերությունն ու դրա հրապարակային փոխադարձ արտահայտումն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք՝ անհնար է դարձնում ՀՀ վերադարձը ՀԱՊԿ, անդառնալիության կետն արդեն անցել ենք, ասել է ՀՀ վարչապետը։
--00—ՅՄ