Ինտերը շարունակում է հիանալ Մխիթարյանի փոխանցումով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ին.

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց «Պարմային»։ «Ներաձուրիների» կազմում երկու գոլային փոխանցում կատարեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինս էլ դարձավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Խաղից հետո «ներաձուրիների» մամուլի ծառայությունը ևս մեկ անգամ հիշել է Մխիթարյանի հետ կապված դրվագը՝ այլ դիտանկյունից։

«Դեռ չենք հասկանում՝ փոխանցո՞ւմն էր ավելի լավը, թե՞ խփած գոլը»,- գրված է հայտարարությունում։

--00—ԼՀ