Աղազարյանը կգնա դժոխք, ցանկացած ՔՊ-ականի վարկը կփակեմ, ով ֆրակցիայից դուրս կգա ու մանդատը կպահի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Իմ մոտ տպավորություն է, որ մեր ՄԻՊ-ը աշխարհի բոլոր կենդանիներից ամենաշատը չի սիրում մարդուն և զբաղված է մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Մալյանը նշեց, որ իրավապահ համակարգը իր առջև դրել է խնդիր պատժել մարդուն իր քաղաքական գործունեության համար։

«Եթե մարդ ոչ իշխանահաճո, ոչ թրքահաճո բան է արել, որը ցավացրել է այս իշխանություններին իրենք որոշում են, որ մարդուն պետք է դրա համար պատժել»,- ասաց նա։

Մալյանը նշեց, որ այդ մարդկանց ցուցակում կարելի է ներառել նաև ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին։

«Աղազարյանը իր մեղքերի համար կգնա դժոխք, Հովիկ Աղազարյանը եթե կռվում է, պայքարում է մենք ունենում ենք մի հատ մինուս մանդատ ՔՊ-ից։ Ես պատրաստ եմ ՔՊ-ի ֆրակցիայից դուրս եկած և մանդատը պահած պատգամավորի վարկը փակել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԼՀ