ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Սիրիայի նոր սահմանադրությունը պատրաստ կլինի վեց ամսվա ընթացքում, անցումային ողջ գործընթացը կավարտվի 18 ամսում, գրել է թուրքական Hürriyet թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Սահմանադրությունը պատրաստ կլինի առաջին 6 ամսվա ընթացքում, այնուհետև այն կներկայացվի հանրաքվեի, կանցկացվի մարդահամար և կթարմացվեն ընտրացուցակները«»,- ասված է հրապարակման մեջ։
Հաղորդվում է, որ սահմանադրությանը համապատասխան նոր քաղաքական կուսակցություններ են ստեղծվելու։
«Այնուհետեւ ընտրությունները կանցկացվեն ՄԱԿ-ի վերահսկողության ներքո։ Վարչակազմը կփոխանցվի ընտրություններում հաջողության հասած կուսակցությանը։ Այսպիսով, ժամանակավոր վարչակազմը կդադարի գոյություն ունենալ։ Այս գործընթացը կավարտվի 18 ամսից։ Այսպիսով, սիրիացիների կողմից ընտրված կուսակցությունները կսկսեն կառավարել Սիրիան»,- գրում է թերթը։
--00—ՅՄ