Վրաստանի նախագահը զրկվեց պետական պաշտպանությունից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

զ.jp

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը երրորդ ընթերցմամբ ընդունել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պետական պաշտպանությունից զրկելու մասին օրենսդրական փաթեթը։ Նշվում է՝ Զուրաբիշվիլին լիազորությունների ավարտին կզրկվի պետական պաշտպանության իրավունքից: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Օրենքի նախագծին կողմ են քվեարկել իշխող կուսակցության 85 պատգամավորները:

Հիշեցնենք, օրենքի նախագիծը խորհրդարանում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները նախաձեռնել են օրեր առաջ. օրենքի ընդունման դեպքում նախագահը, ինչպես նաև վարչապետն ու խորհրդարանի նախագահը, լիազորությունների դադարեցումից հետո, այլևս անձնական պաշտպանություն չեն ունենա, եթե Սահմանադրական դատարանը, համաձայն սահմանադրության 48-րդ հոդվածի, հաստատի հանցագործության նշանների առկայություն։ 

Նշենք նաև, որ անցյալ տարի Սահմանադրական դատարանը հաստատեց, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը։ 

«Վրացական երազանք»-ը դեկտեմբերի 14-ին կանցկացնի նախագահական ընտրություններ, իշխող ուժի նախագահի երդմնակալությունն Ամանորից առաջ է՝ դեկտեմբերի 29-ին։

--00—ԼՀ