Երևանը և Բաքուն հարաբերությունների կարգավորման են գնում հիմնականում ՌԴ ջանքերի շնորհիվ․ Գերասիմով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

photo_2024-12-18_15-14-14

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ հիմնականում Հարավային Կովկասում Ռուսաստանի կառուցողական քայլերի շնորհիվ է, որ Երևանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Գերասիմովն այդ մասին ասել է ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպմանը։ 

«Ի հակադրություն Արևմուտքի ապակառուցողական գործողություններին՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այդ տարածաշրջանում (խմբ․ նկատի ունի Հարավային Կովկասը)։ Հիմնականում մեր պետության ջանքերի շնորհիվ Բաքվի և Երևանի միջև ակնհայտ է դրական տեղաշարժ՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին»,- ասել է Գերասիմովը։ 

Նա նշել է, որ այս պահին ավարտին է հասցվել երկու երկրների միջև սահմանի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանազատումը։  

--00—ՅՄ