Զաքիր Հասանովը թուրք գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

հա.jpg

Ադրբեջանի պաշտպանության նախարար  Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությանը` գեներալ-լեյտենանտ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հասանովը գոհունակություն է հայտնել  թուրք գործընկերներին Ադրբեջան այցի համար։

Հանդիպմանն ընդգծվել է փորձի փոխանակման, համատեղ վարժանքների և փոխայցելությունների կարևորությունը երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնման համար։

Կողմերը մտքերի փոխանակում են ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի, ռազմական համագործակցության ներկա վիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ 

--00—ԼՀ