Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կազանի վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

photo_2024-12-21_12-39-08

Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կազանում անօդաչու թռչող սարքերի հարձակում է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

Ըստ հաղորդագրության՝ ֆիքսվել է 8 հարձակում: Դրանցից 6–ը բնակելի թաղամասի ուղղությամբ են եղել: 

«Ռոսավիացիա»–ն հաղորդել է Կազանի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումների մասին: 

«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 21–ի առավոտյան Կազանի օդանավակայանի շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել»,–հայտնել են «Ռոսավիացիա»–ից:

Կազանի քաղաքապետարանից հայտնել են անվտանգության նկատառումներից ելնելով՝  որոշ դպրոցներում տարհանման մասին:  

--00—ՅՄ