Մագդեբուրգի ահաբեկիչն ասել է, թե ինչու է հարձակվել տոնավաճառի վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

upload-GettyImages-2190165150-pic4_zoom-1500x1500-74452

Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակման հեղինակը բացատրել է իր գործողությունները Գերմանիայում Սաուդյան Արաբիայի փախստականների վերաբերմունքից իր դժգոհությամբ, ասել է ավագ դատախազ Հորսթ Հոփենսը։

Ավելի վաղ Spiegel-ը հայտնել էր, որ ութ օր առաջ կասկածյալը խոսել է ամերիկյան հակաիսլամական բլոգում, որտեղ նա Գերմանիային մեղադրել է Սաուդյան Արաբիայի նախկին մահմեդականներին «որսալու» «գաղտնի գործողություն» իրականացնելու մեջ՝ նպատակ ունենալով «ոչնչացնել նրանց»:

«Նա մեկնաբանել է հանցագործության դրդապատճառը»,- Հոփենսի խոսքերն է մեջբերում Spiegel-ը։ Դատախազի խոսքով՝ հարձակման դրդապատճառը «Սաուդյան Արաբիայից փախստականների նկատմամբ վերաբերմունքից դժգոհությունն է»։

Հիշեցենք՝ ուրբաթ երեկոյան մեքենան մխրճվել է Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։

Süddeutsche Zeitung թերթի տվյալներով՝ կասկածյալը փախստական ​​է ճանաչվել 2016 թվականի հուլիսին։ Նա նաև Գերմանիայում բնակության թույլտվություն ունի։ Ավելի ուշ Spiegel-ը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները երեք անգամ զգուշացրել են Գերմանիայի անվտանգության մարմիններին տղամարդու կողմից սպառնալիքների մասին:

--00—ՅՄ