ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա լիգայի խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
«Մեր խաղացողները պատրաստ են պայքարելու: Մեր ամենամեծ ուժը միասնությունն է։ Թիմը դա ապացուցում է գործնականում։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները լավ ընդգրկվեցին խաղում: Սա հենց այն է, ինչ մենք՝ որպես մարզիչներ, ցանկանում ենք։ Մենք ցանկանում ենք, որ բոլորը լինեն նույն կողմում:
«Ռեալի» և «Բարսելոնայի» նման հրեշների հետ պայքարելու մեր ձևն այն է, որ ամբողջ թիմը պետք է մարզավիճակում լինի:
Չեմ կասկածում, որ «Բարսելոնան» արժանի չէր պարտվելու բոլոր այս խաղերում։ Նա շատ հնարավորություններ ուներ «Լեգանեսի» և «Լաս Պալմասի» դեմ խաղերում, բայց այսպիսին է ֆուտբոլը: Երբ գնդակը չի հայտնվում դարպասում, խնդիրներ են սկսվում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ