Գերմանիայում կամուրջ են կառուցել, որը ոչ մի տեղ չի տանում, միջոցները սպառվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Capture

Գերմանայի Ռադեբուրգ քաղաքում, որտեղ ավելի քան 7 հազար բնակիչ է ապրում, ոչ մի տեղ չտանող կամուրջ է հայտնվել, գրում է Bild թերթը։

Հստակեցվում է, որ ի սկզբանե Սաքսոնիայի իշխանությունները նախատեսում էին բարելավել տրանսպորտային ենթակառուցվածքը A13 ավտոմայրուղու (Դրեզդեն-Բեռլին) տարածքում, սակայն ծրագրի իրականացման ընթացքում միջոցները սպառվել են։ Նախագիծը արժեցել է 9,8 մլն եվրո։

«Տնտեսական իրավիճակի պատճառով աշխատանքի շարունակությունն անհնար է»,- ասել է Սաքսոնիայի ճանապարհաշինության և տրանսպորտի վարչության ներկայացուցիչ Ռոզալի Ստեֆանը։

Ըստ տվյալների, 2024 թվականի մայիսին հարկային եկամուտները զգալիորեն ցածր են եղել, քան սպասվում էր։ Դեռ հայտնի չէ, թե երբ կվերսկսվի շինարարությունը։ Օբյեկտի ներկայիս կարգավիճակը մնում է անփոփոխ, քանի դեռ միջոցները հասանելի չեն, ասել են պաշտոնյաները:

--00—ՅՄ