ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ թույլտվության» ենթադրյալ խնդրանքի մասին հաղորդագրությունը, ասել է, որ դա ճիշտ չէ։
Հարցին՝ արդյո՞ք Ասադին թույլ չեն տվել հեռանալ Մոսկվայից, և նրա ունեցվածքը իբր սառեցվել է, Պեսկովը պատասխանել է․ «Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը»։
Ավելի վաղ որոշ թուրքական ԶԼՄ-ներ գրել էին, որ Ասմա Ասադը պատրաստվում է ամուսնալուծվել ու մեկնել արտերկիր:
--00—ՅՄ