Մի բան էլ ՀՖՖ-ն է պարտք Ռուբեն Հայրապետյանին, ծիծաղելի մեղադրանք են առաջադրել, բանուգործ չունեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ռուբեն Հայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտարարեց Հայրապետյանի փաստաբան  Ամրամ Մակինյանը և հավելեց, որ սա քաղաքական հետապնդում է ու նոր ոչինչ չկա։

«Քրեական գործը հարուցվում է ոչ թե մարդու նկատմամբ, այլ փաստի առթիվ, սակայն այստեղ իրավիճակն այլ է։ Այս քրեական գործի շուրջ 30 հատորն ուսումնասիրությունն ինձ հիմք է տալիս միանշանակ գալ այն համոզման, ևս մեկ անգամ փաստաթղթավորված համոզվել, որ քրգործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, այլ ոչ թե որևէ փաստի առթիվ»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց նաև, որ առաջադրված մեղադրանքները ծիծաղելի են, և ստեղծված իրավիճակում մի բան էլ ՀՖՖ-ն է պարտք Ռուբեն Հայրապետյանին։

--00—ԼՀ