Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել մոտալուտ ձնաբքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Capture4

Վաշինգտոնում կիրակի օրը արտակարգ դրություն է հայտարարվել մոտալուտ ձնաբքի պատճառով, ասվում է քաղաքապետ Մյուրիել Բոուսերի գրասենյակի հաղորդագրության մեջ։

«Քաղաքապետ Մյուրիել Բոուսերը Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արտակարգ դրությունը սահմանվել է կիրակի օրվանից և կգործի մինչև հունվարի 7-ը։

Մեքենաների բոլոր սեփականատերերը պետք է հնարավորինս շուտ հեռացնեն իրենց տրանսպորտային միջոցները, եթե դրանք կայանված են վթարային երթուղիների երկայնքով, որպեսզի չտարհանվեն:

--00—ՅՄ