Խոշոր վթար՝ Լոռու մարզում. բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

photo_2025-01-06_19-59-41

Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վրատանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Դավիթ Արտեմենկոն իր վարած «Scania» մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Դեբետ գետում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Արտեմենկոն քաղաքացիների և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոակատի փրկարարների և «Ալավերդի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել «Ալավերդի» բժշկական կենտրոն:

--00—ՅՄ