ՀՀ դեսպանը և Իրաքի նախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Screenshot_12

Հունվարի 7-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին:

Շնորհավորելով ՀՀ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն:

Դեսպան Սողոյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Իրաքի հետ զարգացնելու բազմաոլորտ համագործակցություն, մասնավորապես` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:

Հանդիպմանը առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը:

--00—ՅՄ