ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Ըստ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, Փաշինյանը ամեն կերպ փորձում է իր վրայից մաքրել կապիտուլյանտ հողատուի և ձախողված կառավարչի պիտակը։
«Ինչպես նշել է Աշոտյանը, ոչ մի ժավել դա չի կարող մաքրել, որովհետև դա պատմական փաստ է»,- ասաց Շարմազանովը։
Շարմազանովը անդրադարձավ նաև Փաշինյանի պատմական գնահատականներին՝ նշեց, որ դրանք թերի են։
«Ալիևի ասած «ֆաշիստական Հայաստանը» ու Նիկոլի ասած «պատմական Հայաստանը» նույն բանն են։ «ֆաշիստական Հայաստան» ասելով՝ Ալիևը նկատի ունի այն Հայաստանը, որը 30 տարի եղել է, հաղթել է Ալիևին, որի գաղափարական հիմքերը Արցախյան շարժումն է, Անկախության հռչակագիրն է»,- ասաց նա։
Մանրամասները ՝ տեսանյութում։
--00—ԼՀ