ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Խուճապի մի ենթարկվեք, եթե ձեզ WhatsApp-ով անհայտ համարից զանգել են: Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Հարգելի հայրենակից, դու լինում ես 2 տեսակի, մեկը, որ համարում է, թե իր հետ ընդհանրապես ոչինչ չի լինի երբեք, մյուսը նա, ում հանկարծ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի հեռախոսով զանգում են կամ գրում են Hi։ Այդ պահից մարդը համարում է, որ հաքերները մտել են իրա հեռախոսի մեջ, ամեն ինչ գողացել են, միանգամից հեռախոսից սաղ ջնջում է, գաղտնաբառերը՝ փոխում, WhatsApp-ը ջնջում է, դրա հետ էլ Vayber-ն է ջնջում, Telegram-ն է ջնջում ու այդ գիշեր չի քնում:
Իրականում հանգիստ ապրեք: Կան տենց ձևեր հարձակվելու, օրինակ՝ Պեգասուս հայտնի լրտեսական ծրագիրը մինչև վերջերս WhatsApp-ով զանգով կարողանում էր վարակել, բայց հաստատ ոչ բանկային քարտերից փող տանելու համար և ոչ հասարակ քաղաքացիներին:
Այնպես որ խուճապի մի ենթարկվեք»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ