ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ նախագահ Մասուդ Պեզեշկիանի ներկայիս վարչակազմը վճռական է ընդլայնելու Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները։ Այս մասին Արաղչին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպմանը։
Աբբաս Արաղչին հանդիպմանը շեշտել է երկրների միջև եղող բազմաոլորտ համագործակցությունը, և ընդգծել Իրանի ներկայիս կառավարության վճռականությունը՝ հնարավորինս զարգացնելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները։
Կոստանյանն էլ իր հերթին մատնանշել է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատելու Հայաստանի ցանկություն։
Նա գնահատել է Իրանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, կարևորել՝ Իրանի բարիդրացիական քաղաքականությունը և համակողմանի հարաբերությունների զարգացումը։
--00—ԼՀ