«Ջերմուկի» շշով քացախաթթու խմած տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

գ

Վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսովի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է, РИА Новости-ին այս մասին հայտնել է ընտանիքի փաստաբան Այրաթ Խիկմատուլինը։

Հիշեցնենք, որ 2024–ի փետրվարի 13–ին հայտնի դարձավ, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախաթթու խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է: Դեպքից հետո ընկերությունը պարզաբանում էր ներկայացրել և հայտնել, որ արտադրությունն ավտոմատացված է, և միայն մեկ շշի մեջ շեղում լինել չի կարող։

Գուսովի այրին և դուստրերը հայց են ներկայացրել հանքային ջրեր արտադրող ընկերության դեմ, որոնց թվում են հայկական «Ջերմուկ Գրուպը» և անհատ ձեռնարկատեր Իգոր Ալեքսանդրովիչ Իսուպովը։ Դեկտեմբերի վերջին Վլադիկավկազի շրջանային դատարանը հայցը թողել է առանց վարույթի։

--00—ԼՀ