ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ երկկողմ հարաբերություններ, փոխգործակցություն մեծ ներուժ ունեցող տարբեր ոլորտներում և հարթակներում, տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման հնարավորություններ, ինչպես նաև անվտանգային հարցեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԳՆ-ում մեկնարկել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ։
--00—ՅՄ