ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Այսօր Իրանի արտգործնախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անբարո գործողությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
«Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ բացասական հայտարարությունների և գործողությունների կապակցությամբ, խոստացել իրավիճակը ներկայացնել իր երկրի իշխանություններին»։
--00—ՅՄ