Իրանի ԱԳՆ-ն սպառնացել է Իսրայելին՝ շեշտելով, որ Թեհրանը պատերազմի չի ձգտում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Capture

Իրանը պատերազմի չի ձգտում, այլ փորձում է կայունություն հաստատել Մերձավոր Արևելքում, սակայն երկիրն ի զորու է պատասխան տալ ցանկացած «արկածախնդիր գործողությունների»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը և իրանցի ժողովուրդը պատերազմի չեն ձգտում, այլ փորձում են տարածաշրջանում կայունություն հաստատել, սակայն նրանք երբեք աչք չեն փակի ցանկացած արկածախնդիր գործողության վրա, որը թիրախավորում է երկրի ազգային շահերը և անվտանգությունը», - ասել է Քանանին։

Նա հավաստիացրել է, որ ցանկացած մեկը, ով կսպառնա Իրանի ազգային անվտանգությանը, անկասկած, պատասխանի կարժանանա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ