«Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև, բայց…». Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

լավ.jp

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց 2-րդ

«Ինչպե՞ս եք գնահատում Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա և Լավրովի հայտարարություններն այդ առիթով»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

 «ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня хорошая։ Չմոռանանք նաև, որ ռուսական վերնախավը նույնպես միատարր չէ։ Տեսանելի են ադրբեջանական լոբբինգի աշխատանքը և հաջողությունները։

Ի դեպ, այստեղ Փաշինյանի և Ադրբեջանի շահերն ամբողջությամբ համադրվում են։ Որքան Նիկոլը վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, այնքան լայն են բացվում Մոսկվայի տարբեր կաբինետների դռներն ադրբեջանական լոբբիստների առջև։

Անհասկանալի է նաև Ռուսաստանի կանաչ լույսը նիկոլամերձ օլիգարխներին, օրինակ, ՌԴ-ից ոսկու վերարտահանման հսկայական ծավալների մեջ «օդից փող կպցնելուն»։

Ի մի բերելով՝ կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև, բայց ակնկայտ է, որ Մոսկվան վաղուց չի հավատում ոչ միայն արցունքներին, այլև ժպիտներին։

Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում՝ ուկրաինական պատերազմի առիթով, երկու բան հստակ սովորել է՝ չհավատալ և համբերել։ Իսկ «Ռուսաստանը վատ դաշնակից է» թեզի սիրահարներին հրավիրում եմ մեկնաբանելու ԱՄՆ նորընտիր նախագահի կողմից NATO անդամ-դաշնակիցների՝ Կանադայի և Դանիայի նկատմամբ տարածքային իրական և բացահայտ հավակնությունները»։
 --00—ԼՀ