Նիկոլի ռազմավարությունը ՀՀ-ի դենացիոնալիզացիայի ծրագիրն է, որի դեմ հիմնական անելիքները երկուսն են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

photo_2025-01-26_14-45-17

Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր, որը մշակվել և իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ, գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Խաղաղությունը խոստում չէ, այլ ուժեղ լինելու կարողություն: Իսկ ուժեղ լինելու համար անհրաժեշտ է հզոր բանակ, զարգացած տնտեսություն և արդյունավետ արտաքին քաղաքականություն։ Այս բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար։

Հետևաբար, մենք պետք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրա՝

-բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներկայացնել իրականությունը և թույլ չտալ կեղծել այն, 

-համախմբել ուժերը և հստակ քայլեր ձեռնարկել սպասվող սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ»:

--00—ՅՄ