ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Ես հանձն եմ առել մնալ Հայաստանի ազատագրության գործում` առանց հավակնությունների. Այս մասին այսօր զինվորականների հետ հանդիպման ընթացքում ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Անկախ հանգամանքներից՝ ես հանձն եմ առել մնալ այդ ազատագրության գործում ատանց հավակնությունների, որպեսզի առաջին հերթին ինքնաազատագրվենք և խնդրում եմ, որ յուրաքանչյուրդ էլ այդպես մտածի։ Սա բոլորիս պատմությունն ու կենսագրությունն է, և այն ակնկալիքներն ու սպասելիքները, այն պարտադրող ճնշումը որ կա, այս ամենը հասցնել վերջնական արդյունքին, անելու ենք դա, դա է անհրաժեշտությունը, իսկ եթե որևէ բան անհրաժեշտություն է, դա ուրեմն նաև հնարավոր է, սա պարզապես թևավոր խոսք չէ», - իր խոսքում նշեց Բագրատ արքեպիսկոպոսը։
«Մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև ուզում ենք դադարեցնել այս պարտությունների շարքը։ Մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև մեր մտքում ու սրտում միայն ու միայն հաղթանակի տեսիլքն է։ Մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև մենք ուզում ենք վերականգնել մեր տունը։ Մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև ուզում ենք վերականգնել մեր պատիվը։ Մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև ուզում ենք վերականգնել մեր ուրախությունն այնպես, ինչպես ապրել ենք, որը շատ հեռու անցյալում չէ, այլ ընդամենը մի քանի տարի առաջ։», - ամփոփեց իր խոսքը Սրբազան Հայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ